Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը:
Սնունդն ունի հիանալի ազդեցություն առողջության և ինքնազգացողության վրա, նաև մեծ ազդեցություն` մարդու զգացումների ու կյանքի որակի վրա:
Հետևաբար, ախորժակի վերահսկումը, սննդի ճիշտ ընտրությունը և սնվելու կառավարումն ապահովում են մարդու հանգստությունը, էներգիան և զգոնությունը, բարելավում՝ առողջությունը, հեշտացնում՝ շարժումները, բարեփոխում մարմնի պատկերը։
Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են մարդու ուտելիքի նկատմամբ նրա զգացմունքների և վարքագծի վրա։ Այդ գործոնները կարող են լինել անհատական, ընտանեկան, հասարակական, մշակութային, դասակարգային և հոգեբանական։
Շատ հաճախ մարդիկ սնունդն օգտագործում են սթրեսը, ձանձրույթը կամ անհանգստությունը հաղթահարելու, ոմանք էլ` ուրախության զգացում ապրելու կամ այն երկարացնելու համար։ Իրականում նման վարքագիծը կարող է բացասական հետևանքներ ունենալ մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Ուտելու նման վարքագիծը կարող է պատճառ դառնալ շաքարախտի, բարձր զարկերակային ճնշման և խոլեսթերինի քանակի ավելացմանը, ինչպես նաև մեղավորության և բացասական հուզումների ի հայտ գալուն։
Վարքագիծն ու քաշի կառավարումը
Քաշի կառավարումը կարելի է իրականացնել ինքնճանաչողության և առողջ վարքագծի ձևավորման միջոցով։ Այս իմաստով պետք է ուշադրություն դարձնել ուտելու դրդապատճառների, սննդի տեսակի և չափաբաժնի վրա, գիտակցել ուտելու խթանների ազդեցությունը, անառողջ սննդի վտանգավորությունը և այլն։
Ի՞նչ անել։